Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Համեղ ու առողջարար շիլաներ

Համեղ ու առողջարար շիլաներ

Շիլաները վաղուց են բոլոր ժողովուրդների ավանդական կերակրացանկի անքակտելի մասը: Ինչ-որ տեղ, ասենք, գերադասում են եգիպտացորենի շիլան, ուրիշները սիրում են հնդկացորենինը, մյուսներն էլ կարծում են, որ ամենահամեղն ու օգտակարը վարսակաձավարի շիլան է:

 

Իսկ թե որն է ավելի համեղ, տեղին է հիշել ժողովրդական ասացվածքը` ճաշակին ընկեր չկա:

Օգտակարության տեսանկյունից էլ մասնագետ սննդաբանների կարծիքները  խիստ տարբեր են: Սակայն գիտեն, թե որ շիլան ինչ  հատկություններ ունի, ու որ հիվանդությունների դեպքում ինչ կարելի է օգտագործել: Իհարկե, դժվար չէ գլխի ընկնել, որ «ամենահեղինակավորները» հնդկացորենի, բրնձի ու վարսակաձավարի շիլաներն են:

Կարծիք կա, որ «ամենատարեցը» բրնձի շիլան է: Հնագետները հայտնաբերել են, որ Հարավարևելյան Ասիայում բրինձ աճեցրել են դեռևս 5 հազար տարի առաջ: Իսկ Ռուսաստանում, օրինակ, բրինձը հայտնվել է 300 տարի առաջ և տեղնուտեղը դարձել նախընտրելի կերակուր: Ճապոնիայում, որտեղ բրինձը վաղուց համարվում է հիմնական սննդամթերք, կարծում են, որ այն ոչ միայն մեծ քանակությամբ օգտակար  նյութեր է պարունակում, այլև նպաստում է մտավոր զարգացմանը:

Բրնձի  կենսաբանական օգտակարությունը պայմանավորված է նրա պարունակած կարևոր ամինաթթուներով (տրիպտոֆան, մեթիոնին, խոլին, լեցիտին, լիզին, հիստիդին, ցիստին, արգինին) B (ներառյալ ֆոլաթթուն) և PP խմբի վիտամիններով, ինչպես նաև կալիում, ցինկ, երկաթ, ֆոսֆոր, յոդ ու այլ միկրոտարրերով,  մեծ քանակությամբ սպիտակուցներով ու օսլայով: Ընդ որում, բրնձի մեջ բացակայում է  բուսական սպիտակուց գլյուտենը, որը շատերի համար  ալերգածին է:

Բրնձաշիլան բարձրսնուցող կերակուր է  ու դիետիկ մթերք է համարվում: Այն նախընտրելի է ստամոքսաղիքային տրակտի, նյարդային ու սրտանոթային համակարգի հիվանդությունների դեպքում: Օրինակ` ստամոքսի խանգարումների դեպքում լորձանման խաշած բրինձը  հաջողությամբ կարող է փոխարինել դեղորայքին: Ի դեպ, խումհարից դուրս գալու նպատակով էլ նույն ձևով պատրաստված շիլա են օգտագործում:

Բրնձի տեսակները շատ  են ու միմյանցից տարբեր օգտակար նյութերի պարունակությամբ: Ավելի կարևոր է դրանց մշակման եղանակը: Միկրոտարրերը հիմնականում բրնձի թեփի մեջ են: Օրինակ` շագանակագույն (կիսով չափ պահպանված թեփով) կամ շոգեհարված (մշակման ժամանակ օգտակար նյութերը թեփից անցնում են հատիկներին) բրինձներն  ավելի շատ վիտամիններ ու միկրոտարրեր են պարունակում, քան թեփահանվածը:

Հնդկացորենի շիլա

Ոչ վաղ անցյալում եղել է մի շրջան (շատերը կհիշեն), երբ  հնդկացորենը  դեֆիցիտ մթերք էր: Այժմ  այն դեֆիցիտ չէ,  բայց գնի պատճառով մատչելի չէ ամենքին: Սակայն դա չի խանգարում խոսել հնդկացորենի  որակների մասին:

Օգտակար նյութերի  ու միկրատարրերի պարունակությամբ այն չի զիջում բրնձին.  B1, В2, В6, В9, PP, Р, Е վիտամիններ,  ինչպես նաև` երկաթ, կալցիում, կալիում, յոդ, ֆոսֆոր, ցինկ, ֆտոր, կոբալտ, մոլիբդեն, օրգանական թթուներ (կիտրոնաթթու, խնձորաթթու ևն), օսլա, շաքար, ձեթ, սպիտակուցներ: Հնդկացորենի մեջ ածխաջրերը շատ չեն, սակայն երկար  ժամանակ է պահանջվում դրանք յուրացնելու համար,  ինչի շնորհիվ էլ երկար  ժամանակ  քաղցի զգացում չենք ունենում: Այդ է պատճառը, որ հնդկացորենի շիլան կիրառվում է զանազան սննդակարգերում, սակայն խորհուրդ չի տրվում, բնականաբար, նույն նպատակով երեխաներին տալ:

Հին ժամանակներից սկսած` հնդկացորենով շիլա են տվել  մրսածության, հազի, ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների, մեծ քանակով արյան կորստի, թունավորումների ու արական սեռական խանգարումների դեպքում: Ժամանակակից բժշկությունը հաստատել է, որ հնդկացորենով շիլան նպաստում է արյունաստեղծմանը, ամրացնում  անոթներն ու մազանոթները, բարձրացնում  դիմադրողականությունը` շրջապատի անբարենպաստ պայմանների նկատմամբ: Լեցիտինի մեծ քանակի շնորհիվ այն խորհուրդ է տրվում լյարդի, սիրտանոթային ու նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում: Բացի այդ, այն ցուցված է նյութափոխանակության խանգարում ունեցողներին, արյան բարձր ճնշման,ենթաստամոսագեղձի, հենաշարժողական համակարգի, թութքի ու երակների լայնացման դեպքում:

Հնդկացորենի շիլան նպաստում է ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի խոցերի  սպիացմանը, նվազեցնում  է խոլեստերինի մակարդակը: Հետաքրքրական է, որ  հնդկացորենի շիլան օգնում է հաղթահարել դեպրեսիան, քանի որ նպաստում է դոփամինի (համարվում է երջանկության հորմոն) մակարդակի ավելացմանը:

Ի դեպ, այս շիլան  կարելի է  կիրառել նաև  արտաքին  եղանակով, ասենք`  նոր եփած շիլայի գոլորշիով կարելի է  վերին շնչուղիների հիվանդությունների  դեպքում ինհալյացիա անել, իսկ  շիլայի ծեփուկները կօգնեն հոդացավը թեթևացնելուն, կբուժեն ֆուրունկուլները (թարախապալարները), խոցերն ու մաշկային զանազան հիվանդություններ: Ժողովրդական բժշկության մեջ ակտիվորեն կիրառվում են հնդկացորենի ծաղիկներն ու տերևները: Իսկ սերմերի թեփը լցնում են բարձի մեջ. կարծիք կա,որ դրա հոտը նպաստում է առողջ ու խորը քնին:

Հնդկացորենի մասին շատ հիմնարար աշխատություններ  են գրվել, սակայն այդ ամենից կարելի է առանձնացնել ամենակարևորը.

1. Հնդկացորենի մեջ հաշվվում է  25 միկրոտարր, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի ամրապնդման ու լիարժեք գործունեության համար: Դրանցից ամենակարևորներն են կալցիումը, ֆոսֆորը, պղինձը, երկաթը, վանադիումը, կալիումն ու յոդը:

2. Հնդկացորենը պարունակում է B խմբի  գրեթե բոլոր վիտամինները, որոնք ամրապնդում են իմունիտետը, բարելավում տեսողությունը, օգնում իմպոտենցիաի դեպքում, ամրացնում նյարդային համակարգը, օգնում օրգանիզմին արդյունավետորեն հաղթահարելու սթրեսը:

3. Հնդկացորենի մեջ շատ բջջանյութ կա, որն օգնում է մաքրելու աղիքներն ու կարգավորելու դրանց լիարժեք աշխատանքը, եթե մինչ այդ խնդիր եք ունեցել: Եթե կամենում եք համատեղել համեղն ու օգտակարը և  ազատվել ավելորդ կիլոգրամներից, ապա հնդկացորենի շիլան թերևս ամենանպատակահարմարն է:

4. Եթե գաստրիտ, արյան բարձր ճնշում կամ էլ աթերոսկլերոզ ունեք, բժիշկները խորհուրդ են տալիս օրվա սննդաբաժնում ընդգրկել հնդկացորենի շիլա: Աշուն-ձմեռ ժամանակահատվածում իմունային համակարգի ամրապնդման համար նույնպես այն ճիշտ ընտրություն է:

Հետաքրքիր փաստեր

XIX դարի վերջին հոլանդացի ֆիզիոլոգ Քրիստիան Էյքմանին ուղարկեցին Ինդոնեզիա` բերի-բերի հիվանդությունը հետազոտելու համար, քանի որ դրանից տեղաբնակները մահանում էին: Մի անգամ նա նկատեց, որ լաբորատոր հավերի մոտ նույնպես այդ հիվանդության ախտանշաններն են հայտնվել: Վերլուծելով պատճառները` Էյքմանը պարզեց, որ նոր խոհարարը սկսել է գնել ոչ թե շագանակագույն, այլ սպիտակ բրինձ: Գիտնականը որոշեց հավերին կրկին կերակրել շագանակագույն բրնձով, և  շուտով դրական արդյունքն  ակնհայտ էր: Նրանից հետո այլ կենսաբաններ էլ շարունակեցին Էյքմանի գործը ու չմշակված բրնձի մեջ հայտնաբերեցին թիամին կամ էլ B1 վիտամին:

- Հնում զանազան ժողովուրդներ կիրառել են  սկզբունք-մեթոդներ, որոնք, փաստորեն, ներկայումս  առկա են ժամանակակից ստի դետեկտորի աշխատանքում: Չինացիները ստիպում էին կասկածյալին մի բուռ բրինձ լցնել բերանը , ապա դուրս թքել բերանի պարունակությունը: Եթե  այն չոր էր լինում, կասկածյալի բերանը վախից չորանում էր, նշանակում էր` մեղավոր է:

- Հնդկացորենի (գրեչկա) հայրենիքը  ոչ թե Հունաստանը կամ Հնդկաստանն է, այլ Հիմալայները: Այնտեղ` 3500 մ բարձրության վրա,  հիմա էլ աճում է հնդկացորենի վայրի տեսակը: Առաջին անգամ այն սկսել են մշակել 6 հազար տարի առաջ: Ի դեպ, Արևածագի երկրում հնդկացորենի պատվին անվանված գյուղ կա, գետ ու նույնիսկ երկաթուղային կայարան: Ճապոնացիները, իհարկե, այն չեն ուտում ինչպես մենք, նրանք  հնդկացորենից ալյուր են ստանում ու  հացաբուլկեղեն և նույնիսկ շոկոլադ, ջեմ ու լիկյորներ պատրաստում:

- Ի դեպ, հնդկացորեն գնելիս նախապատվությունը տվեք «գունատ» տեսակին, քանի որ մուգ գույնը վկայում է  ջերմամշակման մասին, կնշանակի օգտակար որակների մեծ մասի կորուստ է եղել: Այս իմաստով ճիշտ կլինի հիշեցնել, որ եթե պատրաստում եք հնդկացորենի փլավ, ապա նախապես մի տապակեք այն, որպեսզի հնարավորինս պահպանվեն օգտակար տարրերը:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ